24 Նոյ
2024
13° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուս պատգամավորները և փորձագետները զարմանում են՝ ինչպես են սադրիչ հայտարարություններով հայտնի ՀՀ պաշտոնյաները վստահության մանդատներ ստանում

Ռուս պատգամավորները և փորձագետները զարմանում են՝ ինչպես են սադրիչ հայտարարություններով հայտնի ՀՀ պաշտոնյաները վստահության մանդատներ ստանում

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքերը, թե Ռուսաստանը մեղավոր է Արցախն Ադրբեջանին հանձնելու համար, անհեթեթություն չեն, այլ «Ռուսաստանի թշնամիների նենգ քայլը», իր Telegram ալիքում գրել է քաղաքագետ Սերգեյ Մարկովը։ Նրա խոսքով՝ Երևանը փորձում է իր քաղաքացիների շրջանում ատելություն առաջացնել Ռուսաստանի Դաշնության ղեկավարության նկատմամբ։

Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Տոլմաչևը կարծում է, որ Հայաստանի գործողությունները ոչ մի հետևանք չեն ունենա տարածաշրջանի երկրների, առավել ևս՝ համաշխարհային խաղացողների համար․ միակ զոհը հենց Հայաստանը կլինի։

Նրա խոսքով՝ այս պահին Հայաստանի միակ արժեքը լոգիստիկ դիրքի մեջ է։ Սակայն, հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում դա ճիշտ կառավարել։

Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի հետազոտությունների կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը համարում է, որ ՀՀ ղեկավաության հայտարարություններն ու գործողությունները հաճախ սադրիչ են, և ոչ մի ռացիոնալ բացատրություն չունեն։

Փորձագետ Վիկտոր Միզինը համարում է, որ Արցախի կորստի պատասխանատվությունը մեծապես կրում է Հայաստանի ներկայիս ղեկավարությունը, մինչդեռ Երևանը փորձում է մեղքը բարդել Ռուսաստանի վրա։ Նրա կարծիքով՝ Երևանը «պետք է լավ մտածի» նախքան Ռուսաստանի և Արևմուտքի միջև ընտրություն կատարելը։

Ռուսաստանի հասցեին մեղադրանքներ հնչեցնելով՝ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը խնդիրներ է ստեղծում իր երկրի և հայ ժողովրդի համար, հայտարարել է սենատոր Անդրեյ Կլիմովը։ Նա նաև նշել է, որ Գրիգորյանի հայտարարությունը զարմանալի չէ, և նմանատիպ այլ հայտարարություններ առաջին անգամ չէ, որ հնչել են վերջին չորս տարիների ընթացքում։ «Ինձ միայն մի բան է զարմացնում․ թե ինչպե՞ս են այդպիսի մարդիկ վստահության մանդատներ ստանում»,- եզրափակել է սենատորը։