Հայաստանը ստացել է Վաշինգտոնի հրավերը և հաստատել է մասնակցությունը. ՀՀ ԱԳՆ խոսնակ
Հայաստանը ստացել է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը և կազմակերպության 75-ամյակին նվիրված հարակից միջոցառումներին մասնակցելու հրավերը: Տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում։
Խոսնակը հավելել է՝ այլ պայմանավորվածություն այս պահին չկա։
Այսօր էլ Բաքվում ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը հայտարարել է ՝ ԱՄՆ–ը Վաշինգտոնում կկազմակերպի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների նոր հանդիպում։