
Իրանի նախագահական ընտրության մասնակցության ամենացածր ցուցանիշը պատմության ընթացքում․ թարմացվող
Իրանում այսօր նախագահական ընտրություն էր։ Տեղի լրատվամիջոցները հայտնում են՝ ժամը 18:00-ի դրությամբ նախագահական ընտրություններին մասնակցությունն ամենացածրն է պատմության մեջ՝ մոտ 13 միլիոն ընտրող։
Հիշեցնենք՝ նախագահի պաշտոնին հավակնող հիմնական երեք թեկնածուներ են համարվում պահպանողական Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և Սայիդ Ջալիլին և բարեփոխական ճամբարի ներկայացուցիչ Մասուդ Փեզեշքիանը։ Փորձագետների կարծիքով՝ ընտրությանը կմասնակցի քվերակելու իրավունք ունեցող իրանցիների մոտ 50-60 տոկոսը։ Չի բացառվում, որ թեկնածուներից ոչ ոք առաջին փորձից չի ստանա ձայների անհրաժեշտ քանակը, և ընտրական գործընթացը կտեղափոխվի երկրորդ փուլ։ Ըստ իրանագետ Վարդան Ոսկանյանի՝ պանթյուրքական համայնքի թեկնածու Փեզեշքիանի սկզբնապես աննշան գործոնը պահպանողականների միասնական թեկնածուի բացակայության պատճառով զգալիորեն ուռճացել է, և երկորդ փուլի պարագայում կարող է մարտահրավերներ ի հայտ բերել Իրանի ներքին զարգացումների առումով։
Տեղեկացնենք նաև, որ 2021 թվականին, երբ քվեարկության արդյունքներում հակառակորդ է գրանցվել, ընտրողների թիվն այն ժամանակ կազմում էր մոտ 16 միլիոն մարդ։