
Իրանի նախագահական ընտրությունների քվեարկության ժամը երկարաձգվել է 3-րդ անգամ
Իրանի ընտրական հանձնաժողովը երրորդ անգամ երկարաձգել է նախագահական ընտրությունների քվեարկության ժամը. իրանցիները կարող են քվեարկել մինչև տեղական ժամանակով ժամը 00:00-ն:
«Նախագահական ընտրությունների քվեարկությունը երկարաձգվել է մինչև ժամը 00:00-ն»,- ասել է Իրանի ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչ Մոհսեն Էսլամին IRIB հեռուստաալիքի եթերում։ Քվեարկության ժամը երկարացվել է երկու անգամ՝ սկզբում ժամը 18:00-ից 20:00-ն, ապա տեղական ժամանակով 22:00-ն:
Երրորդ երկարաձգումը, ամենայն հավանականությամբ, կլինի վերջինը, որից հետո կսկսվի ձայների հաշվարկը։
Քվեարկել ցանկացողների երկար հերթեր են գոյացել ընտրատեղամասերում օրվա շոգից հետո։ Օրինակ, Իրանի հարավում ջերմաչափը գերազանցել է 46 աստիճանը։ Երկրի կենտրոնում ջերմաստիճանը պահպանվել է 35 աստիճանի։