Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը օգուտ կբերի Ադրբեջանին և ամբողջ տարածաշրջանին
Մեր ադրբեջանցի գործընկերներն այս ամիս ավելի վաղ ինձ հայտնեցին, որ մի քանի շաբաթ առաջ ռուսական զորքերի հեռանալը նշանակում է, որ 2024 թվականին ԽՍՀՄ փլուզումից հետո առաջին անգամ ադրբեջանական հողում օտարերկրյա զորքեր չեն լինի։ Զուգահեռաբար, Ադրբեջանն ու Հայաստանը սկսեցին սահմանազատման գործընթացը, պայմանավորվեցին փոխանակել իրենց մոտ պահվող անձանց և բացահայտ հասկացրեցին, որ ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը. այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբին։
«Միացյալ Նահանգները կիսում է այն համոզմունքը, որ այդ կարևոր քայլերը պատմական հնարավորությունների պատուհան են բացել: Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը աննախադեպ կայունություն կստեղծի և դուռ կբացի առևտրի և գործնական համագործակցության ընդլայնման համար, ինչն օգուտ կբերի Ադրբեջանին և ամբողջ տարածաշրջանին: ԱՄՆ-ը երկու կողմերին կխրախուսի օգտվելու ընձեռված հնարավորությունից։
Այս տարի մեր հզոր, ռազմավարական էներգետիկ հարաբերությունների վերափոխման ականատեսն ենք: ԱՄՆ-Ադրբեջան էներգետիկ գործընկերության առաջին տասնամյակներում Վաշինգտոնը կարևոր աջակցություն է ցուցաբերել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի և Հարավային գազային միջանցքի զարգացման, կառուցման և շահագործման համար: Այս նախագծերը մեր ամենակարևոր և ընդհանուր ձեռքբերումներից են: Առանց ԱՄՆ-Ադրբեջան գործընկերության այս էներգետիկ ենթակառուցվածքը չէր լինի, Եվրոպան նվազ էներգաանվտանգ կլիներ, իսկ Ադրբեջանը՝ ավելի քիչ բարգավաճ»,- ասել է դեսպան։