01 Հլս
2024
25.1° c ԵՐԵՎԱՆ
15.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանում ավարտվել է նախագահական ընտրությունները

Իրանում ավարտվել է նախագահական ընտրությունները

Մի քանի րոպե առաջ ավարտվեցին Իրանի նախագահական ընտրությունները. այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Դեռևս որևէ ընդհանրացնող պաշտոնական տվյալ չի հրապարակվել։

Իրանական սոցցանցերի տիրույթում ոչ պաշտոնական տեղեկատվության հոսքեր արդեն իսկ հրապարակվում են, սակայն դրանց իսկությունն առայժմ ճշտելն անհնարին է։

Հիշեցնենք՝ նախագահի պաշտոնին հավակնող հիմնական երեք թեկնածուներ են համարվում պահպանողական Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և Սայիդ Ջալիլին և բարեփոխական ճամբարի ներկայացուցիչ Մասուդ Փեզեշքիանը։ Փորձագետների կարծիքով՝ ընտրությանը կմասնակցի քվերակելու իրավունք ունեցող իրանցիների մոտ 50-60 տոկոսը։ Չի բացառվում, որ թեկնածուներից ոչ ոք առաջին փորձից չի ստանա ձայների անհրաժեշտ քանակը, և ընտրական գործընթացը կտեղափոխվի երկրորդ փուլ։