
ԵՄ-ի և Մոսկվայի միջև մանևրելու տարածությունը Փաշինյանի համար փոքրանում է. Մարկեդոնով
Վեկտորը ՌԴ-ից եվրոպականի փոխելու Երևանի ցանկությունը փորձագետները կարևոր իրադարձություն են համարում։ Սերգեյ Մարկեդոնովը կասկածում է, որ խոսքը Հայաստանի ամբողջական շրջադարձի մասին է դեպի Արևմուտք։ Ըստ նրա՝ այս նախաձեռնությունը, ամենայն հավանականությամբ, գալիս է վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրի» գործընկերներից, և վարչապետն ինքը ձգտում է իր համար մանևրելու տեղ պահպանել։
Հարցն այն է, որ այդ տարածությունն ամեն օր նեղանում է։ Ե՛վ Ռուսաստանը, և՛ Արևմուտքը Երևանից վերջնական ընտրություն են ակնկալում։
Մարկեդոնովի խոսքով՝ եթե ՀՀ-ում իսկապես անցկացվի ԵՄ-ին միանալու հանրաքվե, ապա այն պաշտոնապես կամրապնդի Երևանի արտաքին քաղաքական կուրսի ճշգրտումը՝ «ժողովրդի կարծիքին» հղում անելով։ «Սա արդեն միայն կառավարման մակարդակով շրջադարձ չէ, այստեղ ամեն ինչ շատ ավելի լուրջ է»,- եզրափակել է Մարկեդոնովը։