Արտաքին քաղաքականության ձախողումների համար ՌԴ-ին քավության նոխազ դարձնելու Հայաստանի փորձը միտված է անտեսելու սեփական ռազմավարական սխալները. Modern Diplomacy
Հայաստանի արտաքին քաղաքականության վերջին զարգացումները ցույց են տալիս, որ Փաշինյանը շարունակում է օգտագործել պոպուլիզմը՝ իշխանությունը պահպանելու համար, գրել է Modern Diplomacy -ին:
Փաշինյանի կառավարությունը, իր ձախողումները ճանաչելու փոխարեն՝ փորձում է մեղքը բարդել Ռուսաստանի վրա։ Արտաքին քաղաքականության ձախողումների համար Ռուսաստանին քավության նոխազ դարձնելու Հայաստանի փորձը մարտավարություն է, որն անտեսում է երկրի սեփական ռազմավարական սխալները, ձախողումները և անիրատեսական քաղաքականության նպատակները։
Այս պատմությունը նաև գործիքավորվում է Արևմուտքին մերձենալու և արևմտյան մատակարարումների միջոցով երկրի ռազմականացումը օրինականացնելու Հայաստանի քաղաքականությունն արդարացնելու համար:
«Այս ռազմավարությունը ոչ մի լավ բան չի խոստանում Հայաստանին կամ ավելի մեծ խաղաղություն և անվտանգություն չի բերի տարածաշրջանին: Ի վերջո, Հայաստանի ապագա կայունությունն ու հաջողությունը կախված կլինեն նրա արտաքին քաղաքականության ավելի պրագմատիկ և պակաս պոպուլիստական մոտեցումից։ Անցյալի սխալների ճանաչումը, հարևան երկրների հետ իրական երկխոսության խթանումը և հասանելի նպատակների սահմանումը էական քայլեր են տարածաշրջանում երկարաժամկետ տարածաշրջանային խաղաղության ապահովման ուղղությամբ», – գրել է կայքը: