26 Դեկ
2024
5.7° c ԵՐԵՎԱՆ
6.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Քանի դեռ առկա է անպատժելիություն, ապագա բռնության սպառնալիքը միշտ կախված կլինի Հարավային Կովկասի ժողովրդի գլխին․ ՄՔՀ

Քանի դեռ առկա է անպատժելիություն, ապագա բռնության սպառնալիքը միշտ կախված կլինի Հարավային Կովկասի ժողովրդի գլխին․ ՄՔՀ

Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հուլիսի 9-ին Ժնևում կմասնակցի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստին` պաշտպանելու Արցախ հայերի վերադարձի իրավունքը` որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատման մաս:

«Քանի դեռ չկա արդարադատություն հայերի ցեղասպանության վերջին փուլի զոհերի համար, ապագա բռնության սպառնալիքը միշտ կախված կլինի Հարավային Կովկասի ժողովրդի գլխին», – նշել է Միջազգային քրիստոնեական համերաշխության կազմակերպության միջազգային հարցերով նախագահ Ջոն Էյբները։

«ՄՔՀ-ն ուրախ է հյուրընկալել պարոն Օսկանյանին և նրա պատվիրակությանը ՄԱԿ-ում՝ պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի հայերին, ովքեր վճռական են վերադառնալ հայրենիք՝ չնայած այն ամենին, ինչ կրել են», – նշել է Էյբները: