«Շիրակ» օդանավակայանում ռումբի առկայության մասին ահազանգ է ստացվել
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ահազանգ է ստացվել, որ «Շիրակ» օդանավակայանում ռումբ է դրված և այն պայթելու է:
Տեղեկությունը ABC media-ի հետ զրույցում հաստատեց ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:
Դեպքի վայրում աշխատում են Ոստիկանության ներկայացուցիչներն ու սակրավորները: Հանգամանքները ճշտվում են: Զուգահեռ աշխատանքներ են տարվում ահազանգողին հայտնաբերելու ուղղությամբ: