ՔԿ-ից պարզաբանել են, թե ինչ գործի շրջանակներում է առգրավվել Սամվել Շահրամանյանի մեքենան
Արցախի հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվել է թմրամիջոցների շրջանառության գործի շրջանակներում։ Այս մասին ABCmedia-ի հետ զրույցում հայտնել է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ փետրվարին ձերբակալվել էր Սամվել Շահրամանյանի թիկնապահը, սակայն, օրեր անց ազատ էր արձակվել և նրան մեղադրանք չէր առաջադրվել:
Ավելի ուշ Արցախի նախագահի փաստաբան Ռոման Երիցյանը հայտարարել էր, որ թմրանյութը հայտնաբերել են ոչ թե մեքենայում, այլ դրա տարածքում, ուստի մեղադրանքը անհիմն է։