
Ավստրալիայի վարչապետը հրաժարվել է մասնակցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզը հրաժարվել է մասնակցել Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին․ այս մասին հայտնում է Sky News Australia-ը։
Ավստրալիան միջոցառմանը կներկայացնի երկրի փոխվարչապետ և պաշտպանության նախարար Ռիչարդ Մարլզը։ Ալբանեզը ծրագրում է կենտրոնանալ ներքին գործերի վրա։
Որոշ գործիչներ դատապարտել են վարչապետի որոշումը։ Նրանք կարծում են, որ երկրի ղեկավարի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին կարևոր է՝ հաշվի առնելով աշխարհում և տարածաշրջանում անվտանգության խնդիրները։