
Տյումեն-Երևան ինքնաթիռն անսարքության պատճառով վերադարձել է օդանավակայան. հայտնի է՝ երբ կժամանի
Տյումեն-Երևան չվերթը սպասարկող ինքնաթիռն անսարքության՝ ավտոմատ ղեկավարման համակարգի խափանման պատճառով վերադարձել է մեկնման օդանավակայան. ինչպես տեղեկացնում է ТАСС գործակալությունը, այս մասին հայտարարել են Ուրալի տրանսպորտի դատախազությունից:
«Utair ավիաընկերության Boeing-738 ինքնաթիռի անձնակազմը, որը Տյումենի օդանավակայանից օդ է բարձրացել տեղական ժամանակով ժամը 06:18-ին Տյումեն–Երևան երթուղով, թռիչքի ընթացքում ստացել է տեղեկության անսարքության մասին: Որոշում է կայացվել, որ ինքնաթիռը վերադառա օդանավակայան, որտեղից իրականացրել է թռիչքը»,- ասված է հայտարարության մեջ։
Դատախազության տվյալներով՝ վայրէջքն անվտանգ է տեղի ունեցել տեղական ժամանակով 08:43-ին:
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի տվյալներով՝ վայրէջքը նախատեսված էր 08:50-ին, սակայն այն հետաձգվել է: Ինքնաթիռը Երևանում վայրէջք կկատարի 13:30-ին: