ՔԿ-ն հաստատում է՝ Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում կան ձերբակալվածներ
Քննչական կոմիտեն հայտնում է, որ Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում քննչական գործողությունները դեռ շարունակվում են։
ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը ABC media–ի հետ զրույցում նշել է, որ կան ձերբակալվածներ:
«Կան ձերբակալվածներ, նրանց հետ համապատասխան գործողություններ են կատարվում»,-ասել է Աբրահամյանը՝ առանց անուններ նշելու:
Մամուլում տարածվող լուրերի համաձայն` ձերբակալվել են Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանն ու նրա տեղակալ Դավիթ Բալասանյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ քննչական գործողություններ են իրականացվում Արաբկիրի թաղապետարանում։ Նշենք նաև, որ այդ գործողությունները կատարում են ՔԿ–ն և ԱԱԾ–ն համատեղ: