Աստանայում հանդիպել են Պուտինն ու Էրդողանը
Աստանայում այսօր հանդիպել են ՌԴ և Թուրքիայի ղեկավարներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը․ հանդիպումը տեղի է ունեցել Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում։
Աստանայում կայացած զրույցի ժամանակ Էրդողանն ասել է, որ Պուտինին Թուրքիայում սպասում է «ամենակարճ ժամկետում»։
«Ես անպայման կգամ»,- պատասխանել է Պուտինը և շնորհակալություն հայտնել թուրք գործընկերոջը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ինքը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը պարբերաբար կապի մեջ են և կարծիքներ են փոխանակում աշխարհում տիրող իրավիճակի վերաբերյալ։
«Ես շատ ուրախ եմ Ձեզ տեսնել, պարո’ն նախագահ: Մենք կանոնավոր կապի մեջ ենք Ձեզ հետ, պարբերաբար կարծիքներ ենք փոխանակում մեր երկրների, տարածաշրջանի, ամբողջ աշխարհում իրավիճակի մասին»,- ասել է Պուտինը՝ բանակցությունների մեկնարկին:
Ավելի վաղ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանի ր Թուրքիայի ղեկավարների հանդիպումը կտևի առնվազն մեկ ժամ, նրանք կքննարկեն երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերը։