23 Դեկ
2024
-2.4° c ԵՐԵՎԱՆ
0.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Չինաստանն աջակցում է ադրբեջանական կողմի առաջարկած խաղաղության օրակարգին

Չինաստանն աջակցում է ադրբեջանական կողմի առաջարկած խաղաղության օրակարգին

Չինական կողմը վճռականորեն աջակցում է ադրբեջանական կողմի առաջարկած խաղաղության օրակարգին` համաձայն հուլիսի 3-ին Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում ընդունված «Ադրբեջանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին համատեղ հռչակագրի»:

«Չինական կողմը վճռականորեն աջակցում է ադրբեջանական կողմի առաջարկած խաղաղության օրակարգին և հակաարդյունավետ է համարում աշխարհաքաղաքական ինտրիգները, որոնք ուղղված են առճակատման պահպանմանը»,- նշվել է հռչակագրի տեքստում։

Նշվել է, որ կողմերը կշարունակեն աջակցել միմյանց զարգացման ուղու վրա, որոնք ընտրվել են իրենց ազգային առանձնահատկություններին համապատասխան, պատրաստ են համագործակցել ընդհանուր զարգացման և բարգավաճման հասնելու համար, առավելագույնս կպահպանեն սերտ շփումներն ու համակարգումը։ «Ազգային, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ անվտանգության կարևոր խնդիրները, ամրապնդում են վստահությունը և թույլ չեն տալիս որևէ ուժի օգտագործել իրենց պետության տարածքը հակառակ կողմի դեմ գործողություններ իրականացնելու համար»,- նշվել է հռչակագրում։