07 Հլս
2024
33.2° c ԵՐԵՎԱՆ
20.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հետախուզական պեղումներ են իրականացվում Երերույքի վաղմիջնադարյան տաճարի ներսում

Հետախուզական պեղումներ են իրականացվում Երերույքի վաղմիջնադարյան տաճարի ներսում

Երերույքի վաղմիջնադարյան տաճարի բարեկարգման և ամրակայման ծրագրի շրջանակներում Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի  և Լյումերի Լիոն 2 համալսարանի (ARCHÉORIENT laboratory, ծրագրի ղեկավար՝ Դանիել Մարտինես, Պատրիկ Տոնապետյան) հայ-ֆրանսիական համատեղ արշավախումբը՝ աջակցությամբ Շիրակի երկրագիտական թանգարանի, հետախուզական պեղումներ է իրականացրել Երերույքի վաղմիջնադարյան (4-5-րդ դդ․) տաճարի ներսում։ Փորված խուզահորերի տարածքում բացվել է հիմնաժայռը, հայտնաբերվել են խեցեղենի սակավաթիվ բեկորներ։

Տաճարի տարածքում և հարակից հատվածներում իրականացվել են նաև սկանավորման և մշտադիտարկման աշխատանքներ։

Հիշեցնենք, որ տաճարի ամրակայման աշխատանքները մեկնարկել են դեռևս այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին և ինտենսիվ կերպով շարունակվում են այս օրերին։ Աշխատանքների այս փուլի ավարտը նախատեսված է ս․թ․ հոկտեմբեր ամսին։