07 Հլս
2024
21.3° c ԵՐԵՎԱՆ
14.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հեղեղումների հետևանքով տուժած ընտանիքներին դրամական աջակցություն կտրամադրվի

Հեղեղումների հետևանքով տուժած ընտանիքներին դրամական աջակցություն կտրամադրվի

Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած հեղեղումների ընթացքում մահացած չորս քաղաքացիների ընտանիքներին կտրվի միանվագ գումարային աջակցություն՝ 1 մլն․ դրամի չափով․ Կառավարության նիստի ընթացքում տեղեկացրել է Նիկոլ Փաշինյանը։

Եթե մահացածների հարազատները բնակվում են աղետի գոտում, այդ գումարը կտրվի նախկինում պլանավորված աջակցությունների հետ միասին:

Ալավերդի և Այրում բնակավայրերի տուժած ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվարկով կտրամադրվի օգնություն՝ 60 հազար դրամի չափով։

40 000 դրամի աջակցություն կստանան Թումանյան, Փամբակ, Տաշիր, Ստեփանավան, Գյուլագարակ համայնքների և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Արճիս, Բագրատաշեն, Դեբեդավան, Հաղթանակ, Պտղավան բնակավայրերի, Իջևան, Դիլիջան համայնքների տուժած ընտանիքից յուրաքանչյուրը։

Հիշեցնենք, որ մայիսի 26-ի գիշերը Դեբեդ և Աղստև գետերի վարարման հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներ և ավերածություններ էին գրանցվել։