07 Հլս
2024
33.3° c ԵՐԵՎԱՆ
20.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ամերիկյան կազմակապերպությունները Վաշինգտոնին են «վաճառում» ՀՀ-ի դեմ ադրբեջանական լոբբինգը. QI

Ամերիկյան կազմակապերպությունները Վաշինգտոնին են «վաճառում» ՀՀ-ի դեմ ադրբեջանական լոբբինգը. QI

Տարբեր քաղաքական ուժեր կարող են աշխատել ԱՄՆ արտաքին քաղաքականությունն ի շահ այլ պետության թեքելու համար: Բացի իրենց համար զենք ապահովելուց՝ շատ երկրներ օգտագործում են արտաքին լոբբինգը որպես ԱՄՆ-ին տարածաշրջանային մրցակցությունների մեջ ներքաշելու մեթոդ․ գրել է Quincy Institute for Responsible Statecraft վերլուծական կենտրոնը։

Հետազոտության մեջ անդրադարձ է կատարվել նաև ԱՄՆ-ում Ադրբեջանի կողմից անցկացվող լոբբիստական գործունեությանը։ Ըստ ուսումնասիրության՝ Ադրբեջանը ներկայացնող ընկերությունները մեծ լոբբինգ են իրականացնում Հայաստանին ԱՄՆ աջակցության դեմ: Ինչպես նշվել է, 2002 թվականից հետո միմյանց հաջորդած նախագահները հրաժարվել են Ազատության աջակցության ակտի 907-րդ կետից, որը թույլ է տալիս ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին: Այս պարադիգմն այժմ սպառնալիքի տակ է Արցախի պատերազմներում Ադրբեջանի ագրեսիայի պատճառով։ 2023 թվականի սեպտեմբերի 21-ին սենատոր Մենենդեսը ներկայացրել է օրինագիծ, որը թույլատրում է օտարերկրյա ռազմական ֆինանսավորման դրամաշնորհներ Հայաստանին, ի թիվս այլ կետերի:

Օրինագծին բուռն դեմ է արտահայտվել Ադրբեջանը ներկայացնող The Friedlander Group ընկերությունը: Ընկերությունը նամակ է տարածել՝ պնդելով, որ օրինագիծն «ակտիվորեն վնասում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին» և «կվնասի Միացյալ Նահանգներին՝ որպես անաչառ միջնորդի»:
Ադրբեջանի լոբբինգի մեծ ասպեկտը նպատակ ունի սերտորեն կապել իր հարևանին՝ Հայաստանին, Միացյալ Նահանգների աշխարհաքաղաքական մրցակիցների՝ Ռուսաստանի և Իրանի հետ: Այդ թեման լավ է «վաճառվում» Վաշինգտոնում: BGR Group-ը, որը ներկայացնում է Ադրբեջանի կառավարությունը, էլեկտրոնային նամակ է տարածել անմիջապես այն բանից հետո, երբ Ռուսաստանը նախաձեռնել է «իր լայնածավալ ներխուժումն Ուկրաինա 2022 թվականի փետրվարին»։ Այն նախազգուշացնում էր «ՌԴ-ին արցախցի հայերի վտանգավոր աջակցության մասին»՝ միաժամանակ վստահեցնելով, որ Ադրբեջանը դիմակայում է «Ռուսաստանի չարամիտ ազդեցությունը տարածաշրջանում»:

2023 թվականի մարտի մեկ այլ փաստաթղթերում BGR Group-ը գրել է, որ «Հայաստանի ակտիվ ներգրավվածությունն ուկրաինական պատերազմի պատճառով Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցներից խուսափելու գործում լավ փաստագրված է։ Այն ներառում է նաև միջազգային կազմակերպություններում քվեարկության պրակտիկան»: