Ալիևն ու Հաքան Ֆիդանը հանդիպել են օկուպացված Շուշիում
Օկուպացված Արցախում՝ Շուշիում, Իլհամ Ալիևը հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։ Հանդիպման մասին այլ մանրամասներ դեռևս չկան։
Ըստ ադրբեջանական լրատվականների՝ Ալիևը օկուպացված Արցախում մասնակցել է հյուրանոցի բացման արարողության, եղել է Ստեփանակերտում, Իվանյանում, ծանոթացել իրականացվող աշխատանքներին։
Ի դեպ, նախատեսված էր Էրդողանի այցը Շուշի, սակայն վերջին պահին նրա այցը չեղյալ էր հայտարարվել և նրա փոխարեն մեկնել էր Ֆիդանը։