Իրանում քվեարկության ավարտը 3-րդ անգամ հետաձգվել է. թարմացված
Ժամը 22։00-ի դրությամբ Իրանի ընտրական հանձնաժողովը որոշել է ևս երկու ժամով երկարաձգել ընտրատեղամասերի աշխատանքը։ Քվեարկությունը երկարաձգվել է երրորդ անգամ, Իրանի ժամանակով մինչև ժամը 00:00-ն։
Ժամը 20:00-ի դրությամբ Իրանի ընտրական հանձնաժողովը որոշել է երկու ժամով երկարաձգել ընտրատեղամասերի աշխատանքը՝ ընտրողների մեծ հոսքի պատճառով։ Ավելի վաղ այն մեկ անգամ արդեն երկարաձգվել էր։
Նախկինում ենթադրվում էր, որ նախագահական ընտրության ընթացքում ընտրատեղամասերը կփակվեն տեղական ժամանակով 18:00-ին։ Սակայն քվեարկությունը երկարաձգվեց մինչև ժամը 22:00-ն։
Հունիսի 28-ի առաջին փուլում ընտրատեղամասերը աշխատել են մինչև կեսգիշեր, հիշեցնում է Tasnim-ը։
Նախագահական ընտրության երկրորդ փուլում մրցում են Իրանի խորհրդարանի նախկին պատգամավոր Մասուդ Փեզեշքիանը, որն առաջին փուլում ստացել է ձայների 42,45%-ը և քաղաքական նպատակահարմարությունը որոշող խորհրդի անդամ Սաիդ Ջալիլին, որն ստացել էր ձայների 38,61 տոկոսը։