06 Հոտ
2024
25.4° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Գոյի» բոլոր դերասաններն ազատվել են աշխատանքից  

«Գոյի» բոլոր դերասաններն ազատվել են աշխատանքից  

«Գոյ» թատրոնի բոլոր դերասաններն աշխատանքից ազատման նամակ են ստացել, ABCmedia-ի հետ զրույցում տեղեկացրել է թատրոնի դերասան Սամվել Թոփալյանը:

«Նամակը շուտ պիտի բերեին, ինձ տային, այսինքն` ազատումն ավելի շուտ է եղել, բայց երկու օր առաջ ստացա այն։ Բոլորն ազատված են աշխատանքից»,-ասել է Թոփալյանը։

Նշենք, որ ԿԳՄՍ նախարարությունից հայտնել էին, թե «Գոյ» թատրոնի դերասաններն իրենց գործունեությունը պիտի շարունակեն Սունդուկյանի անվան թատրոնում։ Հարցին, թե ինչո՞ւ են այդ պարագայում նրանց ազատել աշխատանքից, դերասանը տեղեկացրեց՝ իրենք չեն ցանկացել աշխատել այդ թատրոնում։

«Ես աշխատում եմ նաև Մալյանի թատրոնում, Աստված առաջ՝ մենք նույն տարածքում մասնավոր հիմունքներով կշարունակենք «Գոյում» աշխատել»,-նշել է նա։