Հնդկաստանի վարչապետը Մոսկվայում է
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին պաշտոնական այցով Ռուսաստանում է։ Նրա ինքնաթիռը վայրէջք է կատարել «Վնուկովո-2» օդանավակայանում։
Այցը, որը կտևի հուլիսի 8-ից 9-ը, Մոդիի առաջին այցն է վարչապետի պաշտոնը երրորդ անգամ ստանձնելուց հետո։ Վերջին անգամ Հնդկաստանի կառավարության ղեկավարը Ռուսաստանում՝ Վլադիվոստոկում է եղել 2019 թվականին: Մոդիի վերջին այցը Մոսկվա եղել է 2015 թվականին։
Այցի ընթացքում նախատեսվում են բանակցություններ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։