Հայաստանի տնտեսությունը ՀՆԱ-ով զիջում է իր բոլոր հարևաններին
Համաշխարհային բանկը հրապարակել է 2023 թվականին աշխարհի երկրների տնտեսությունների վերաբերյալ նոր զեկույցը։ Աշխարհի խոշորագույն տնտեսությունների վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 113-րդ հորիզոնականը։
Երկրի անվանական ՀՆԱ-ն 2023 թվականին, ըստ Համաշխարհային բանկի՝ կազմել է 24,2 միլիարդ դոլար։ Հայաստանն այս ցուցանիշով զիջում է իր հարևաններին։ Վարկանիշում Վրաստանը զբաղեցրել է 108-րդ տեղը (30,5 միլիարդ դոլար), Ադրբեջանը՝ 83-րդ (72,5 միլիարդ դոլար), Թուրքիան՝ 18-րդ (1,1 տրիլիոն դոլար), Իրանը ՝ 36-րդ (401,5 միլիարդ դոլար)։
Միևնույն ժամանակ, Հայաստանի տնտեսությունը շարունակում է արձանագրել աճի ամենաբարձր տեմպերը՝ համեմատած իր հարակից շուկաների հետ։