Իրանի նորընտիր նախագահը իր աջակցությունն է հայտնել «Հեզբոլլահ»-ին
Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ կշարունակի աջակցություն ցույց տալ տարածաշրջանի «դիմադրության ուժերին», ներառյալ ՝ «Հեզբոլլահ» շարժմանը․ այս մասին գրում են արաբական լրատվականները։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ սատարել է տարածաշրջանի ժողովուրդների դիմադրությանը: Դիմադրությանն աջակցությունն արմատավորված է Իրանի Իսլամական Հանրապետության հիմնարար քաղաքականության մեջ», – հայտարարել է Փեզեշքիանը՝ ի պատասխան «Հեզբոլլահ»-ի առաջնորդ Հասան Նասրալլահի շնորհավորական ուղերձի՝ նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ։
«Վստահ եմ, որ տարածաշրջանում դիմադրության շարժումները թույլ չեն տա Իսրայելին շարունակել իր ռազմատենչ և հանցավոր քաղաքականությունը Պաղեստինի և տարածաշրջանի այլ երկրների հալածված ժողովրդի դեմ», – հավելել է Փեզեշքիանը: