Վլադիմիր Գասպարյանն ու Լևոն Երանոսյանը մեղավոր ճանաչվեցին և ազատ արձակվեցին
Վլադիմիր Գասպարյանը մեղավոր ճանաչվեց, դատապարտվեց ազատազրկման՝ 6 տարի ժամկետով, սակայն ազատվեց պատժից կրումից. նա համաներմամբ ազատ արձակվեց:
Հարուցված հոդվածների մի մասով նա ազատվեց պատժի կրումից վաղեմության ժամկետը լրանալու հիմքով, իսկ հոդվածների մյուս մասով ընդհանուր առմամբ դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման, սակայն նրա նկատմամբ կիրառվեց համաներում։
Նույնատիպ վճիռ կայացվեց նաև նույն գործով անցնող Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանի գործով, նա նույնպես ազատազրկման դատապարտվեց, ապա համաներվեց: Երկուսն էլ տեղեկացրել են վճիռը բողոքարկելու որոշման մասին:
Հիշեցնենք, որ Վլադիմիր Գասպարյանն անցնում էր պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիքի և պետական միջոցներից առանձնապես խոշոր չափերի հափշտակության դեպքերի գործով, որոնց հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 114 մլն ՀՀ դրամի վնաս: