Ես անմեղ եմ. Վլադիմիր Գասպարյանը՝ դատարանի վճռի մասին
Ես շարունակում եմ հայտարարել՝ ես անմեղ եմ։ Կծանոթանանք դատարանի որոշմանն ու կհասկանանք մեր հետագա անելիքները. այսօր դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։
«Ամենակարևորը ոչ թե ազատության մեջ լինելն է, այլ անմեղ ճանաչվելը։ Ինչո՞ւ հասարակությունն ինձ հիշի որպես մեղավոր։ Ինչ վերաբերում է իմ գործի ընթացքում վկայություններ տված անձանց, չեմ ուզում բարձրաձայնել իրենց անունը։ Կան նրանց մեջ մարդիկ, որոնք աշխատում են կամ չեն աշխատում, կարևոր չէ։ Ով ինչ անում է, իրեն է անում»,- ասել է Գասպարյանը։
Լրագրողի հարցին՝ կայացված վճիռը հիմնվա Վլադիմիր Գասպարյանը բացասական պատասխան տվեց՝ մանրամասներ ներկայացնելու իրավունքը տալով պաշտպանին։
«Գնահատականներ տալու գայթակղությունը շատ մեծ է։ Բայց Վարդգես Սարգսյանը ինձ մոտ պրոֆեսիոնալ դատավորի տպավորություն է թողել, և մենք պետք է իր դիտարկումներին ծանոթանանք՝ հասկանալու ի՞ր համոզումն է, թե՞ պարտադրանքի արդյունք է։ Հուզական առումով, իհարկե, նման դատական ակտը անընդունելի է, որովհետև քրեական օրենսգրքի հետ առնչվող ոչինչ չկա։ Սակայն նշեմ, որ փաստաբանական հստակ գնահատական կտանք միայն դատական ակտը ունենալուց հետո միայն»,- ասել է պաշտպանը։
Հիշեցնենք՝ Վլադիմիր Գասպարյանը մեղավոր ճանաչվեց։ Նա դատապարտվեց ազատազրկման՝ 6 տարի ժամկետով, սակայն ազատվեց պատժից կրումից. նա համաներմամբ ազատ արձակվեց: