24 Դեկ
2024
-1.2° c ԵՐԵՎԱՆ
0.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ն շարունակում է աշխատել հայ-ադրբեջանական հարաբերությունների դիվանագիտական կարգավորման ուղղությամբ․ Պետքարտուղարություն

ԱՄՆ-ն շարունակում է աշխատել հայ-ադրբեջանական հարաբերությունների դիվանագիտական կարգավորման ուղղությամբ․ Պետքարտուղարություն

ԱՄՆ Պետքարտուղարության ճեպազրույցի ժամանակ լրագրողը հետաքրքրվել է, արդյոք նախատեսվո՞ւմ է պերտքարտուղար Էնթոնի Բլինքենի և ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Վաշինգտոնում գտնվող ՀՀ-ի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում։ Խոսնակ Մեթյու Միլլերը նշել է, որ ժամանակացույցի հետ կապված որևէ հայտարարություն չունի։ «Մենք շարունակում ենք աշխատել դիվանագիտական կարգավորման ուղղությամբ», – նշել է Միլլերը։

Միևնույն ժամանակ, ՀՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է․ «Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հուլիսի 10-ին տեղի կունենա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպում»։