Օրբանը Էրդողանին խնդրել է աջակցել Ուկրաինայի համար խաղաղության իր նախաձեռնությանը
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ խնդրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին աջակցել իր խաղաղ նախաձեռնությանը և միավորել ջանքերը՝ ուկրաինական հակամարտության կարգավորման համար։
«Ես պարոն նախագահին խնդրեցի աջակցել մեզ՝ խաղաղության մեր առաքելության մեջ: Պատերազմող կողմերի դիրքորոշումները դեռ հեռու են միմյանցից: Բայց եթե «խաղաղության բարեկամները» միավորվեն, միասնական ջանքերով մենք կարող ենք կատարել հաջորդ քայլը դեպի խաղաղություն», – ասել է Օրբանը` Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Էրդողանի հետ բանակցություններից հետո Facebook սոցիալական ցանցում հրապարակված տեսաուղերձում։