25 Դեկ
2024
1.3° c ԵՐԵՎԱՆ
4.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դատարանը մերժել է Twitter-ի նախկին աշխատակիցների՝ 500 մլն դոլարի փոխհատուցման մասին Իլոն Մասկի դեմ բողոքը

Դատարանը մերժել է Twitter-ի նախկին աշխատակիցների՝ 500 մլն դոլարի փոխհատուցման մասին Իլոն Մասկի դեմ բողոքը

Ամերիկայում դատարանը մերժել է Twitter-ի նախկին աշխատակիցների բողոքը, որով նրանք մեղադրում են միլիարդատեր Իլոն Մասկին ընկերությունը ձեռք բերելուց հետո աշխատանքից ազատած աշխատակիցներին 500 մլն դոլարի փոխհատուցումը մերժելու համար․ գրում է BBC-ն։ 

Դատավորն ասել է, որ աշխատակիցները չեն կարողացել ապացուցել, որ իրենց պահանջները համապատասխանում են դաշնային օրենքին:

Twitter ընկերությունը 2022 թ. գնելուց  հետո Մասկը բազմաթիվ փոփոխություններ է կատարել, նաև հազարավոր աշխատակիցների է ազատել աշխատանքից:

Բողոքը Սան Ֆրանցիսկոյի դաշնային դատարան է ներկայացրել Twitter-ի նախկին աշխատակիցներից մեկը: Ըստ նրա՝ Մասկը աշխատակիցներին աշխատանքից ազատելուց հետո որպես փոխհատուցում տրամադրել է ընդամենը մեկ ամսվա աշխատավարձ, սակայն նրանք ակնկալում էին խոստացված առնվազն երկու ամսվա աշխատավարձը և առողջական ապահովագրության վճարումները: