30 Դեկ
2024
1.2° c ԵՐԵՎԱՆ
2.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՊՀ-ում մասնագիտական ջարդ է. Աբրահամ Գասպարյան

ԵՊՀ-ում մասնագիտական ջարդ է. Աբրահամ Գասպարյան

Մայր բուհի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում սկսվել է կադրային ջարդ։ Ազգային մտածողություն ունեցող, պրոֆեսիոնալ, ընդդիմադիր հայացքներ ունեցող դասախոսները ազատվում են աշխատանքից։ Այսօր «Փոխի՛ր ալիքը Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման եթերում ասել է հաղորեման հեղինակ ու վարող, «Genesis Armenia» ուղեղային/կենտրոն հիմնադրամի տնօրեն, քգթ, դոցենտ Աբրահամ Գասպարյանը։

«15 տարուց ավելի գիտամանկավարժական փորձ ունեցող, ակտիվ ընդդիմադիր մի քանի դասախոսի հեռացման որոշումը կլինի շուտով, մի քանիսի հաստիքն էլ էականորեն կրճատել են: Սա է այս թշվառ իշխանության գիտակրթական մտահորիզոնը. նեղ` ինչպես ակադեմիական քաղաքի մակետը, դժբախտ ու դժգույն՝ ինչպես բանդայի ղեկավարը, ճարահատ՝ դեռահաս պատանու երազախաբության պես: Եվ սա առաջին դեպքը չէ: Նախկին Ժողինստիտուտից մինչև Պոլիտեխնիկ, կրթական հաստատություններ ու օջախներ՝ ընդդիմադիր կեցվածք կամ կարծիք ունեցողը համարվում է ռեժիմի թշնամի, որին պետք է ազատել աշխատանքից՝ անկախ փաստից՝ այդ մասնագետին փոխարինողն ունե՞ս, թե՞ ոչ, այդ դասավանդվող առարկաներն անհրաժե՞շտ են, թե՞ ոչ: Դե իսկ ողորմելի այս իշխանությունն ունի լեգիտիմություն՝ դառնալու սանձարձակ, եթե Հայաստանի Հանրապետության ամենահին ու առաջին լուրջ հաստատությունը՝ 1919թ-ին հիմնադրված պետհամալսարանի շենքը վաճառելու մասին լկտիորեն խոսում ու քարոզում է, դասախոսը կամ մտավոր կադրը ի՞նչ նշանակություն ունի իրենց համար…»,- ասել է Աբրահամ Գասպարյանը:

Գասպարյանը, անդրադառնալով Հայաստանի կրթությանը, նշել է, որ չնայած վերջին 30 տարվա ընթացքում ունեցել ենք տխուր պատկեր կրթության ոլորտում, բայց երբեք այսքան աղետալի վիճակում չի եղել։

«Հարցրեք միջնակարգ դպրոցի երեխա ունեցող ցանկացած ծնողի, որը հոգ է տանում երեխայի կրթության ու ապագայի համար, հարցրեք կրթական բարձր ցենզ ունեցող ծնողին՝ բովանդակայյին քանի՞ սխալ ու անճշտությունների շղթա է հայտնաբերում մեր ժողովրդի պատմության իրադարձություններից սկսած մինչև մայրենիի քերականություն և մաթեմատիկայի խնդիրներ»,- ընդգծել է Աբրահամ Գասպարյանը։