24 Նոյ
2024
9.3° c ԵՐԵՎԱՆ
13.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Զոհվածների հարազատները արտաշիրիմում են պահանջում, անհետ կորածներինը՝ հստակ պատասխան

Զոհվածների հարազատները արտաշիրիմում են պահանջում, անհետ կորածներինը՝ հստակ պատասխան

Այսօր միանգամից 2 բողոքի ակցիա է ընթացել կառավարության շենքի մոտ։ Արցախում 2023 թվականի սեպտեմբերի 19-ի պատերազմի ժամանակ զոհվածների հարազատները պահանջում են արտաշիրումում անել և իրենց տղաների մասունքները տեղափոխել Հայաստան։ Որդեկորույս ծնողներն անհանգիստ են․ գերեզմաններն ադրբեջանցիները կպղծեն: Արցախցիների մյուս խումբն էլ պահանջել է, որ շարունակեն սեպտեմբերի 25–ին Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով անհետ կորած 21 անձի որոնումները։ Առավոտյան կառավարության շենքի մոտ է եղել Անի Աբաղյանը: