07 Հոտ
2024
19.2° c ԵՐԵՎԱՆ
16.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գործող Կառավարությունը չի կարողանում փոխահատուցել կարկուտից տուժած բնակիչների վնասները․ Աշոտ Հարությունյան

Գործող Կառավարությունը չի կարողանում փոխահատուցել կարկուտից տուժած բնակիչների վնասները․ Աշոտ Հարությունյան

Կառավարությունը չի կարողանում փոխհատուցել կարկուտից տուժած բնակիչների վնասները։ Այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին ասել է Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը։

«Փնթի ձևով Հանրային հեռուստատեսությամբ հայտնում են, որ մի քանի բերքի ապահովագրումը հանվել է՝ ապահովագրող ընկերությունների հրաժարվելու պատճառով։ Պարզապես կառավարությունը չի կարողանում կազմակերպել այդ մարդկանց հասանելիք փոխհատուցումը։ Բացի այդ կար նոր սարքավորումներ, որոնք հնարավորություն էին տալիս կարկտաբեր ամպը անձրևաբեր դարձնելու։ Այդ համակարգը նրանք չեն կիրառել»-ասաց նա։

Նախկին պաշտոնյան անդրադարձել է Հայաստանի արոտավայրերի, վարելահողի թվի կրճատմանը։

«ՀՀ-ում գյուղատնտեսական էր համարվում 2մլն 40 հազար հեկտար տարածք, բայց արդեն չկա այդքան՝ հայտնի պատճառներով։ ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյան, հիշու՞մ եք, որ 2019 թվականին մարզպետների հետ քննարկում էիք, թե որ մարզում, ում կենդանիներն էին արածում։ Իսկ հիմա գիտե՞ք՝ էդ սարերում ու՞մ անասուններն են արածում։ Ինչո՞ւ սպանեցիք գյուղատնտեսությունը, ինչու՞»,- ելույթում ասաց Հարությունյանը։

Նրա կարծիքով՝ գործող իշխանությունը այս բոլոր քայլերը դիտավորյալ է նախաձեռնում։