24 Նոյ
2024
9° c ԵՐԵՎԱՆ
13.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սամվել Շահրամանյանը հարցաքննվել է Սարգիս Գալստյանի գործով` որպես վկա. Ռոման Երիցյան

Սամվել Շահրամանյանը հարցաքննվել է Սարգիս Գալստյանի գործով` որպես վկա. Ռոման Երիցյան

Չգիտեմ՝ ինչու է Հանրային հեռուստատեսությունը Արցախի նախագահի և Սարգիս Գալստյանի առերեսման մասին խոսում, բայց պետք է նշեմ, որ առերես հարցաքննության ընթացքում Սամվել Շահրամանյանը ոչ միայն հերքել է Սարգիս Գալստյանի ցուցմունքը, այլև վերջինս համաձայնվել է նախագահի հետ։ Ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ նախագահի փաստաբան Ռոման Երիցյանը։

«Ավելացնեմ նաև, որ Սամվել Շահրամանյանը նշված վարույթով հարցաքննվել է վկայի դատավարական կարգավիճակով, այսինքն որևէ մեղադրանք նրան չի առաջադրվել»,- գրել է նա։

Տեղեկացնենք՝ Հանրային ՀՌ-ն  լուրերի թողարկմանը ներկայացրել է ռեպորտաժ՝ անդրադառնալով Արցախի նախագահի և Սարգիս Գալստյանի առերեսմանը։