21 Դեկ
2024
2.7° c ԵՐԵՎԱՆ
4.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եթե ՀՀ-ում օտարերկրյա շահերը սպասարկող ուժ կա, դա ՔՊ-ն է․Դանիելյան

Եթե ՀՀ-ում օտարերկրյա շահերը սպասարկող ուժ կա, դա ՔՊ-ն է․Դանիելյան

«Տավուշն հանուն հայրենքի» շարժումը Աբովյան քաղաքում է։ Քաղաքացիների հետ հանդիպումը տեղի է ունենում Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոցում։  Այս հանդիպումը չափազանց կարևոր է, այն հնարավորություն է՝ մեր հայրենակիցների հետ շփվելու։ Իր ելույթի ժամանակ ասել է պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Աննախադեպ հակաքարոզչություն է իրականացվում «Սրբազան պայքար»-ի դեմ։ Ասում են՝ մենք այլ երկրի ագենտ ենք, այլ շրջանակների հետ ենք կապված։ Նրանց նպատակը նմանատիպ պառակտիչ գործունեությամբ շարժման վրա բիծ թողնելն է»։

Պատգամավորի խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունում եթե օտարերկրյա շահերը սպասարկող ուժ կա, ապա իշխող «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունն է։ Այս խմբակը  սպասարկում է թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը, ինչը գաղտնիք էլ չէ, պարզ և ակնհայտ է՝ ասել է Դանիելյանը։

Ելույթի ավարտին Գառնիկ Դանիելյանը մարդկանց սթափեցման կոչ է արել ու հայտարարել՝ Ադրբեջանը հսկայական գումարներ է պահանջում Հայաստանից, որը չտալու դեպքում տարածքային նոր պահանջներ կներկայացվեն։ Հաջորդ պահանջը լինելու է  վերաբնակեցումը Հայաստանում։