Գործող չարիքին հեռացնելը մեր նպատակն է. Բագրատ սրբազան
Մեր նպատակը գործող չարիքին հեռացնելն է։ Ամենևին ստիպողություն գոյություն չուներ, որ մենք սկսեցիք մեր քայլերը Տավուշից։ Սա մեզ համար անձնական խնդիր էր։ Այսօր Աբովյանի՝ Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոցում տեղի ունեցած հանդիպմանն ասել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Մենք գտնվում ենք ոչ միայն ֆիզիկական պատերազմում, այլ ավելի շատ հոգևոր պատերազմում։ Այս պայքարը իմն է Նեռի, սատանայի դեմ, որ նստած է Կառավարական շենքում։ Մենք առաջիկայում մի շարք բացահայտումներ ենք անելու գործող վարչակազմի արարքներից։ Նրանք ստիպված հեծանիվ քշելու են գնում, մարզերում հանդիպումներ անցկացնում՝ մարդկանց ինչ-որ բաներ ցույց տալու համա։ Նրանք, սակայն, մենակ ստում են, ստում, ստում»,- ասել է Բագրատ սրբազանը։
Նա խոսել է առաջիկա անելիքների մանրամասներից՝ գաղտնի ձևաչափով։