07 Հոտ
2024
19.1° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Օրբանը ԵՄ առաջնորդներին է փոխանցել Ուկրաինայի հակամարտության կարգավորման իր ծրագիրը

Օրբանը ԵՄ առաջնորդներին է փոխանցել Ուկրաինայի հակամարտության կարգավորման իր ծրագիրը

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի՝ Ուկրաինայի հակամարտությունը լուծելու խաղաղության ծրագիրը դրված է ԵՄ բոլոր առաջնորդների սեղանին, հայտարարել է կառավարության ղեկավարի քաղաքական տնօրեն Բալաշ Օրբանը Magyar Nemzet թերթին տված հարցազրույցում։

«Իրավիճակի իրատեսական գնահատականը, նպատակները և համապատասխան ժամանակացույցը հենց այն է, ինչի վրա հիմնված է մեր մոտեցումը»,- հավելեց նա։

Պաշտոնյայի խոսքով, չպետք է գերագնահատել Հունգարիայի դերը, սակայն չի կարելի թերագնահատել, որ Օրբանին հաջողվել է երկու շաբաթվա ընթացքում մի քանի հանդիպում անցկացնել, որին աշխարհի երկրների մեծ մասը սպասում էին տարիներ շարունակ։

Հիշեցնենք, որ Վիկտոր Օրբանը Մոսկվա էր ժամանել հուլիսի 5-ին և հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ։ Նա Մոսկվա կատարած այցն անվանել է խաղաղության առաքելության հաջորդ փուլ, որը սկսվել է հուլիսի 2-ին Կիև կատարած այցով։ Մոսկվայից հետո նա այցելել էր օկուպացված Արցախ, այնուհետև Պեկին, որտեղ հայտարարել  էր, որ Հունգարիան դեմ է Չինաստանի հետ առճակատմանը և ԵՄ-ի ու Չինաստանի համագործակցությանը։ Պեկինից հետո Հունգարիայի վարչապետը մեկնել է Վաշինգտոն՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որի շրջանակներում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այնուհետեւ նա բանակցություններ է վարել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ։