22 Դեկ
2024
-1.9° c ԵՐԵՎԱՆ
-0.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանի թիմը 2 բրոնզե մեդալ է նվաճել Կենսաբանության 35-րդ միջազգային օլիմպիադայում

Հայաստանի թիմը 2 բրոնզե մեդալ է նվաճել Կենսաբանության 35-րդ միջազգային օլիմպիադայում

Հայաստանի թիմը 2 բրոնզե մեդալ է նվաճել Կենսաբանության 35-րդ միջազգային օլիմպիադայում, որը հուլիսի 7-14-ն անցկացվել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում։

Հայաստանի թիմը ներկայացրել են Քվանտ վարժարանի աշակերտներ Կամունի Աբրահամյանը (12-րդ դասարան) ու Տաթև Սիմոնյանը (11-րդ դասարան), Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Հակոբ Փերիխանյանը և «Հերացի» ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Ռուբիկ Կարապետյանը։ Բրոնզե մեդալների են արժանացել Տաթև Սիմոնյանը և Հակոբ Փերիխանյանը։

Թիմը ղեկավարել են Կենսաբանության միջազգային օլիմպիադայի ազգային համակարգող Գայանե Ղուկասյանը, ինչպես նաև Սեդա Մարությանը՝ ԵՊՀ-ից, Գևորգ Ավանեսյանը՝ ԵՊԲՀ-ից, Եվա Սողոյանը՝ «ԱՅԲ» դպրոցից։