24 Փտր
2025
-2.8° c ԵՐԵՎԱՆ
-4.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանն ազատության մեջ է. փաստաբան

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանն ազատության մեջ է. փաստաբան

Դավիթ Սարգսյանն այլևս ազատության մեջ է. այս մասին հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։

«ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարեց Ստեփանակերտի քաղաքապետին տնային կալանքի տակ պահելու որոշման դեմ մեր ներկայացրած վերաքննիչ բողոքը՝ բեկանելով Մասիս Մելքոնյանի կայացրած ապօրինի դատական ակտը և մերժելով քննիչի ներկայացրած միջնորդությունը։

Հիշեցնում եմ, որ իր մեկ այլ որոշմամբ վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափ էր ճանաչել նաև քաղաքապետի քսանօրյա կալանավորումը»,- գրել է Երիցյանը։