07 Հոտ
2024
26.2° c ԵՐԵՎԱՆ
23.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մամիկոն Ասլանյանն արել  է «աններելի» բան՝ հաղթել է  ՔՊ-ին․ Հայկ Մամիջանյան

Մամիկոն Ասլանյանն արել  է «աններելի» բան՝ հաղթել է  ՔՊ-ին․ Հայկ Մամիջանյան

Մամիկոն Ասլանյանն արել  է մի «աններելի» բան՝ հաղթել է  ՔՊ-ին․ Վարդաշեն ՔԿՀ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ խոսելով Մամիկոն Ասլանյանի կալանավորման մասին։

«Ասլանյանը Վանաձորում հաղթել է, դրա համար նրան պատժել են ազատազրկմամբ՝ որպես քաղաքական բանտարկյալ։ Նա ժողովրդի ձայնը ստանալու համար, քաղաքապետ ընտրվելու համար հայտնվել է բանտում։ Ես ՔՊ-ից ամեն ինչ սպասում եմ, պետք է սպասել դեպքերի զարգացմանը»։

Լրագրողի հարցին, թե ինչո՞ւ են դատական համակարգից հեռացնում դատավորներին, Մամիջանյանը պատասխանել է․

«Դատական համակարգում վերջերս խաբանումներ են, Աննա Դանիբեկյանի դեպքը ուսուցողական պետք է լինի բոլոր այնմարդկանց համար, որոնք ցանկանում են լինել գործիք։ Փաշինյանը իր աթոռից  բացի ոչինչ չի պահելու և ոչ մեկին չի փրկելու, Նոյը չի, տապան չունի, չի փրկելու»,- ասել է պատգամավորը։