07 Հոտ
2024
25.3° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայ գերիների հարցը միայն հայերինը չէ, այն վերաբերում է նաև միջազգային հանրությանը. ՄԻՊ-ի հարցազրույցը

Հայ գերիների հարցը միայն հայերինը չէ, այն վերաբերում է նաև միջազգային հանրությանը. ՄԻՊ-ի հարցազրույցը

«Արմենպրես»-ը զրուցել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հետ, խոսել Ադրբեջանում պահվող հայ գերիների հետ կապված հարցի, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական երաշխիքների ապահովման, Տավուշի սահմանամերձ բնակավայրերի անվտանգային խնդրի և այդ համատեքստում անձանց իրավունքների պաշտպանության, Հայաստանում կիրառվող կալանքի պրակտիկայի, ատելության խոսքի տարածման թեմաների և ՄԻՊ-ի առաջիկա ծրագրերի մասին։

– Հայտնի է, որ Ադրբեջանը մինչ օրս Հայաստանին չի վերադարձրել մի քանի տասնյակ գերիների։ ՄԻՊ-ն ի՞նչ աշխատանքներ է տանում նրանց իրավունքների պաշտպանության հետ կապված, այս ուղղությամբ միջազգային կառույցների հետ ի՞նչ աշխատանքներ են տարվում:

– Նշեմ, որ այս հարցն, իհարկե, ուղղակիորեն չի ընդգրկվում Մարդու իրավունքների պաշտպանի մանդատի շրջանակներում, բայց, նկատի ունենալով այն հանգամանքը, որ այն վերաբերում է մարդու հիմնարար իրավունքների հետ կապված խնդիրների, ես անընդհատ եմ այս հարցերով զբաղվում։ Աշխատանքների մեծամասնությունը խորհրդապահական բնույթ է կրում, և քիչ ենք այս հարցերի մասին հրապարակային խոսում։ Միևնույն ժամանակ, նշեմ, որ ես անընդհատ, գրեթե բոլոր միջազգային կազմակերպությունների հետ իմ հաղորդակցության շրջանակներում ոչ միայն պարզապես բարձրաձայնում եմ այս խնդիրը, այլ մի շարք իրավիճակներում հստակ վերլուծությամբ իրավունքների խախտման առնչությամբ միջազգային գործընկերներին ներկայացնում եմ իրավունքների կոնկրետ խախտումներ, օրինակ՝ ադրբեջանական տարբեր հեռուստաալիքներով գերիների մասնակցությամբ տեսանյութերի և ռեպորտաժների նախապատրաստման առնչությամբ, ընդհանրապես էթնիկ հայերի նկատմամբ Ադրբեջանում իրականացվող վարույթների, դրանց անկողմնակալության ու մարմինների անկախության առնչությամբ մտահոգությունների վերաբերյալ և այլն։

Իհարկե հատուկ շեշտադրեմ, որ առանցքային խնդիրը գերիների վերադարձի հետ կապված հարցն է, որը մշտապես ենք բարձրաձայնում։

Հույս ունեմ, որ այս խնդիրները պատշաճ և շուտափույթ լուծումներ կստանան, որովհետև, ինչպես իմ բոլոր միջազգային գործընկերներին եմ անընդհատ նշում՝ սա միայն Հայաստանի կամ հայերի խնդիրը չէ, սա ընդհանրապես ամբողջ քաղաքակիրթ աշխարհին, միջազգային հանրությանը վերաբերելի խնդիր է, որովհետև առնչվում է այնպիսի կարևորագույն, հիմնարար իրավունքների, որոնց՝ աշխարհի մի կետում չպաշտպանված լինելը հանգեցնում է ամբողջ աշխարհում դրանց չպաշտպանվածության վերաբերյալ տարատեսակ ընկալումների։

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։