17 Նոյ
2024
13.1° c ԵՐԵՎԱՆ
6.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանն է մերժել ՀՀ առաջարկը, իսկ պաշտոնական Երևանի առաջարկն ուժի մեջ է․ ՀՀ ԱԳՆ պարզաբանումը

Ադրբեջանն է մերժել ՀՀ առաջարկը, իսկ պաշտոնական Երևանի առաջարկն ուժի մեջ է․ ՀՀ ԱԳՆ պարզաբանումը

ՀՀ ԱԳՆ-ն հերքել է լուրը, թե Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է Լոնդունում հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այդ լուրը տարածել էին ադրբեջանական լրատվամիջոցներն ու նշել, թե Ադրբեջանի ԱԳ նախարար Հիքմեթ Հաջիևը Փաշինյանի այդ քայլը որակել է նահանջ խաղաղության օրակարգից։

«Հայկական կողմն առաջարկել է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի երկկողմ հանդիպում ՄԹ-ում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում, սակայն ադրբեջանական կողմը մերժել է առաջարկը։ Հայկական կողմի առաջարկն ուժի մեջ է: Հայկական կողմը նաև վերահաստատում է իր առաջարկը` ինտենսիվացնել բարձր և բարձրագույն մակարդակով բանակցությունները և մեկ ամսվա ընթացքում հասնել խաղաղության պայմանագրի ստորագրմանը»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Միացյալ Թագավարությունում են՝ մասանակցելու Եվրոպական քաղաքական համայնքի չորրորդ գագաթնաժողովին: