«Քննչականից քիչ առաջ տեղեկացրեցին, որ միջնորդություն են ներկայացրել դատարան՝ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ «վարչական հսկողություն» խափանման միջոց կիրառելու մասին։Դատական նիստի օրվա և ժամի մասին կհայտնեմ լրացուցիչ»,- գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին, ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարել էր Ստեփանակերտի քաղաքապետին տնային կալանքի տակ պահելու որոշման դեմ փաստաբանի ներկայացրած վերաքննիչ բողոքը՝ բեկանելով Մասիս Մելքոնյանի կայացրած ապօրինի դատական ակտը և մերժելով քննիչի ներկայացրած միջնորդությունը․ այս մասին հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։