07 Հոտ
2024
13° c ԵՐԵՎԱՆ
7.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Միշելը հանդիպումներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ. «Ազատություն»

Միշելը հանդիպումներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ. «Ազատություն»

Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելն առանձին-առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ։ Տեղեկացնում է «Ազատությունը»։

«Առանձին, բայց լավ հանդիպումներ էին», – «Ազատության»-ն ասել է բանակցություններին մոտ կանգնած դիվանագետներից մեկը։

Փաշինյանն ու Ալիևը Լոնդոնում Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովին են մասնակցում։ Օրվա երկրորդ կեսին ադրբեջանական մամուլում հայտնվեց տեղեկություն, թե Փաշինյանը մերժել է Ալիևի՝ հանդիպելու հրավերը։ Դրանից քիչ անց ԱԳՆ-ն է հերքում տարածել՝ ասելով, թե Ալիևն է մերժել հանդիպման հրավերը։

Եվրոպայի խորհրդի ղեկավարի միջնորդությամբ եռակողմ հանդիպումը տեղի է ունեցել 2023 թվականին ամռանը Բրյուսելում։