07 Հոտ
2024
13° c ԵՐԵՎԱՆ
7.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սուրբ Աննայի բակում ձևավորվում է գալիք Հայաստանի մոդելը. Բագրատ սրբազան

Սուրբ Աննայի բակում ձևավորվում է գալիք Հայաստանի մոդելը. Բագրատ սրբազան

Փողոցում քայլելիս, կամ տարբեր հանդիպումներում մարդիկ ինձ անընդհատ հարցնում են՝ ե՞րբ ենք ազատվելու այս չարիքից։ Իր ժամանակից, սիրելի ժողովուրդ։ Այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում ասել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ Անդրադանալով մարզային հանդիպումներին՝ Բագրատ սրբազանը նշել է, որ հաջորդ կանգառը Նորատուս ու Գավառ բնակավայրերում են։

«Գնալու ենք Գեղարքունիքի մարզի այդ հատվածները, հաջորդիվ՝ Սևան»,- ասել է Բագրատ սրբազանը։

Սրբազանի խոսքով՝ շարժումը փոխել է մարդկանց բարոյահոգեբանական իրավիճակը։ Շարժման լուծումները քաղաքական են։

«Այս հրապարակը փոքրիկ մոդելն է գալիք Հայաստանի. տարբեր հայացներով, ճաշակով, բայց ոչ ատելությամբ։ Սա այն լուսավոր կետն է մեր կյանքի, որը պետք է դառնա մեր բնական կյանքը ամենուր՝ քաղաքից մինչև գյուղ։ Դա կլինի Սփյուռքում նույնիսկ։ Սա պետք է լինի մեր ժողովրդի մոդելը։ Այստեղ մարդիկ իրար փնտրում են, բարեկամացել են՝ անկախ գաղափարական հայացքների, մշակութային տարբերության։ Քաղաքական այս կամ այն կողմնորոշումը ինչ դարձավ, որ մեզ իրար դեմ հանի, թշնամանք տարածի։ Իհարկե խոսքը նեռի մասին չէ, որովհետև իր կատարածը դավաճանությունով չի ավարտվում։ Այստեղ հավաքվածները պետք է յուրովի գիտակցեն՝ իրենք են կրում կյանքի լույսը։ Սուրբ Աննայի հավաքները մարդկանց այդ գիտակցմանը տանելն է»,- ասաց Բագրատ սրբազանը։

Հուլիսի ավարտից հետո շարժումը ուժեղանալու է գաղափարների հավաքագրման, այսպես կոչված, սորտավորման համար։ Դիմելով երիտասարդներին՝ Բագրատ սրբազանը խորհուրդ է տվել եռանդով աշխատել։ Երիտասարդությունը միայն հաճույքների համար չէ։

Տեղեկացնենք՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքը Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի է ունենում երկուշաբթի և հիշաբթի օրերին։