07 Հոտ
2024
17° c ԵՐԵՎԱՆ
8.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելում ԱՄՆ դեսպանատան մոտ անօդաչու է պայթել․ կան տուժածներ

Իսրայելում ԱՄՆ դեսպանատան մոտ անօդաչու է պայթել․ կան տուժածներ

Իսրայելում կամիկաձե անօդաչու սարքը պայթել է ԱՄՆ դեսպանատան մոտ. այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով իսրայելական լրատվամիջոցներին։

Թել Ավիվում ԱՄՆ հյուպատոսարանի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով մեկ մարդ զոհվել է, 7-ը՝ վիրավորվել․ հայտնում է Jerusalem Post թերթը՝ հղում կատարելով արտակարգ իրավիճակների ծառայություններին։

Բանակի տվյալներով՝ քաղաքի կենտրոնում պայթյունը տեղի է ունեցել «օդային օբյեկտի» անկման հետևանքով, մինչդեռ օդային հարվածի ազդանշանները չեն աշխատել։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Եմենի հյուսիսում իշխող Անսար Ալլահ շարժման (հուսիների) անդամները խոստացել են բացահայտել Թել Ավիվում «ռազմական գործողության» մանրամասները։