Ինքնաթիռ է վթարվել, կան զոհեր․ ՊՆ խոսնակ
Հուլիսի 19-ին՝ Ժամը 09։30-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի մոտակայքում՝ «Լճեր» կոչվող տարածքի մոտ, ինքնաթիռ է կործանվել։ ՆԳՆ հաղորդագրության համաձայն՝ կործանվել է ԱՆ-2 ինքնաթիռը, կա 2 զոհ։
«Վթարված ինքնաթիռը ուսումնամարզական է. պաշտպանության նախարարությունը ցավակցում է զոհված օդաչուների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- ABC media-ի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։
«Ըստ նախնական տեղեկությունների՝ հրապարակվել է ինքնաթիռի ԱՆ-2 մոդելը։ Ճշտված տվյալներով ինքնաթիռը Յակ-52 է»,- այս մասին տեղեկացնում են ՆԳՆ մամուլի ծառայությունից։