Հայաստան-Իրան պաշտոնական առևտուրը 200 միլիոն դոլարից հասել է 700 միլիոն դոլարի․ ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին իրանական SNN գործակալությանը տված հարցազրույցում։
«Միշտ լավ հարաբերություններ ենք ունեցել հայերի և Հայաստանի հետ, և դրանք միայն ամրապնդվում են»,- նշել է դեսպանը: Նա գոհունակություն է հայտնել, որ երկրների միջև Ագարակ-Քաջարան ճանապարհի կառուցման մասին պայմանագիր է կնքվել: Ավարտին են հասցվել մի շարք փոքր և մեծ նախագծեր, որոնց արժեքը 36 միլիոն դոլար է: Նա որպես օրինակ է բերել Մեղրիի մաքսատան զարգացումը:
Նրա խոսքով՝ Հայաստան-Իրան պաշտոնական առևտուրը 200 միլիոն դոլարից հասել է 700 միլիոն դոլարի: Անցած ամառ մինչև 2030 թվականն է երկարաձգվել գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման պայմանագիրը: Իրանի և Հայաստանի միջև էլեկտրահաղորդման երրորդ գիծն էլ շուտով պատրաստ կլինի: Իրանից Հայաստան գազի արտահանումը կկրկնապատկվի
Նա նշել, որ Թեհրանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի տարածքային ամբողջականությանը, երկրների միջև ընթացող բանակցություններին, դեմ է միջազգային սահմանների փոփոխությանը և տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության: