
Կոտայքի մարզում ոստիկանների նկատմամբ բռնություն է գործադրվել. ABC media-ն զրուցել է ՔԿ նախագահի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանի հետ
Երկու օր առաջ միջադեպ է եղել Կոտայքի մարզում։ Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ խնջույքի ժամանակ մասնակիցները ծեծել են ոստիկանության պաշտոնյաներին, նրանցից մեկը փորձել է փախուստի դիմել, Աբովյանի ոստիկանապետ Էդմոնդ Այվազյանը փորձել է կանխել ու կանգնեցնել մեքենան, սակայն նրան մեքենային կախված 20 մետր քարշ տալով վարել են մեքենան։ Իսկ Գառնիի ոատիկանապետ Հրաչ Աթաբեկյանին բազմաթիվ հարվածներ են հասցրել։ Կան մեծ թվով ձերբակալվածներ:
ABC media-ն քիչ առաջ խոսել է ՔԿ նախագահի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանի հետ։ Խոսնակը նշել է, որ Կոտայքի մարզում ոստիկանների նկատմամբ բռնություն է գործադրվել։ Աբրահամյանը նշեց, որ անուններ հիմա չեն հրապարակելու։ Հարցին՝ մեր նշած ոստիկանների նկատմա՞մբ է տեղի ունեցել բռնությունը, թե՞ այլ ծառայողների խոսնակը ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց։