
Հպարտ եմ նախագահի աջակցության համար. Քամալա Հարիս
Հպարտ եմ նախագահի աջակցությունը ստանալու համար. այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը։
«Իմ նպատակն է արժանանալ կուսակցության միասնական թեկնածուի կարգավիճակին։ 107 օր ունենք մինչ ընտրություններ, միասին պիտի պայքարենք, միասին հաղթենք»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ Ջո Բայդենը հայտարարել է ԱՄՆ նախագահական ընտրապայքարից դուրս գալու մասին: